Հայաստանի և Սենեգալի արտգործնախարարների հանդիպումը

11 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սենեգալի ատրգործնախարար Սիդիկի Կաբայի և Աֆրիկյան ինտեգրացիայի, հայրենադարձության և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մբագնիկ Նդիայեի հետ, ովքեր գտնվում են Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում:

Զրուցակիցները հայտնեցին երկկողմ շահագրգռվածություն զարգացնելու երկու երկրների հարաբերությունները՝ ընդլայնելով քաղաքական երկխոսությունը, ակտիվացնելով համագործակցությունն առևտրատնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին՝ Հայաստանի և Սենեգալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին դրա գործունեությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության արդյունավետ հարթակի: Նախարար Մնացականյանը կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում առանձնացրեց թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում համագործակցությունը, փորձի և մտքերի փոխանակման խթանումը:

 

Տպել էջը