ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:

Նախարար Մնացականյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:

Բեհջետ Պացոլին և Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման ուղիներին:

Կոսովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները:

Տպել էջը