Հայաստանի և Կիրիբատիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

26 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիրիբատիի նախագահ, արտաքին գործերի և միգրացիայի նախարար Թանեթի Մաամաուն ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը:

 

Տպել էջը