Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն Պեկինում

21 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Ընդունելությանը ներկա էին Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Սոնգ Ծինգվուն, ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ, ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ցը Գուովեյը, ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության, ՉԺՀ կոմերցիայի նախարարության, տարբեր այլ նախարարությունների և պետական հաստատությունների,  ընկերությունների ներկայացուցիչներ։ Ներկա էին նաև Պեկինում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ:

Հանդիսավոր խոսքով հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Մանասարյանը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Սոնգ Ծինգվուն։

 

Տպել էջը