ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

17 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նախարար Մնացականյանը նշեց, որ այս հանդիպումներն արտացոլում են մեր համատեղ աշխատանքի միայն մի մասը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունները՝ կապերի հաստատման և ընդլայնման գործում: Այդ առումով կարևորվեց տարբեր երկրներում խորհրդարանականների մասնակցությամբ Արցախի հետ բարեկամության շրջանակների ձևավորումն ու դրանց ակտիվ գործունեությունը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Արցախի հետ ապակենտրոնացված համագործակցության խորացման և աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Արցախի խորհրդարանի նախագահն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Տպել էջը