Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

17 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընգծեցին երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։

Կողմերը շեշտեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրեց Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

Տպել էջը