Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Հռոմի քաղաքապետի հետ

30 օգոստոսի, 2018

Օգոստոսի 30-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը նշեց, որ որպես երկու հնամենի քաղաքներ՝ Երևանն ու Հռոմը տարբեր ոլորտներում, հատկապես մշակութային և կրթական, համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Դեսպան Բաղդասարյանը քաղաքապետ Ռաջիին տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի 20-ից 21-ը  մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը և հույս հայտնեց, որ միջոցառումներին անձամբ  ներկա կլինի նաև քաղաքապետը:

Մտքեր փոխանակվեցին Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ մի շարք ծրագրերի իրականացման հնարավորության շուրջ:

Տպել էջը