ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղարի հետ

15 օգոստոսի, 2018

Օգոստոսի 15-ին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթն ընդունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին: 

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված ամուր կապերին: Կարևորվեց հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը տնտեսության բնագավառում: Այս համատեքստում կողմերն ընդգծեցին առկա տնտեսական ներուժին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Պետքարտուղար Ֆլախսբարթն ընդգծեց, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայ-գերմանական միջկառավարական ակտիվ երկխոսությունը և կարևորեցին դրա շարունակական բնույթը:

Տպել էջը