Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը

18 հուլիսի, 2018

Հուլիսի 17-18-ին Թեհրանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը: ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Գարիկ Գրիգորյանը: Իրանի կողմից մասնակցում էին Հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին,, ԻԻՀ ԱԳՆ նախարարության տարբեր ստորաբաժանումների փորձագետներ, ԻԻՀ նախագահի աշխատակազմի, արդարադատության նախարարության, ոստիկանության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, քաղաքացիական ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներ:

Հայկական պատվիրակությանը ընդունեց ԻԻՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Հոսեյն Փանահի Ազարը:

Հայաստանի և Իրանի պատվիրակությունները քննարկեցին 2017թ. փետրվարին Երևանում կայացած տասնմեկերորդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ընդգծեցին հյուպատոսական, իրավական, մաքսային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և ԻԻՀ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պայմանավորվեցին հաջորդ համատեղ նիստն անցկացնել 2019թ. Երևանում:

 

Տպել էջը