Դեսպան Սարգսյանի հանդիպումը Սոֆիայի քաղաքապետի հետ

13 հուլիսի, 2018

Հուլիսի 13-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սոֆիայի քաղաքապետարանում հանդիպում ունեցավ քաղաքապետ Յորդանկա Ֆընդակովայի հետ: Քննարկվեցին հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման, երկու մայրաքաղաքների միջև համագործակցության խթանման և կոնկրետ ծրագրերի իրականացման հետ առնչվող մի շարք հարցեր:

Դեսպան Սարգսյանն իր զրուցակցին մանրամասն տեղեկություն տրամադրեց սեպտեմբերի 29-30-ը ծրագրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների մասին և հույս հայտնեց, որ տիկին Ֆընդակովան կայցելի Երևան և կմասնակցի նշված միջոցառումներին: Սոֆիայի քաղաքապետն իր հերթին կարևորեց Երևանի և Սոֆիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև ընթացիկ տարվա վերջ անպայման այցելել Հայաստան և Երևանի քաղաքապետի հետ քննարկել փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում անդրադարաձ կատարվեց Սոֆիայում կառուցվող “Սուրբ Աստվածածին” հայկական եկեղեցու շինարարության հետ կապված կազմակերպչական հարցերին, որի շինարարության ֆինանսավորման զգալի մասը իրականացվում է Սոֆիայի քաղաքապետարանի բյուջեից:

Դեսպանն իր զրուցակցին պատմեց Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների, ներկայիս իրավիճակի և երկրի զարգացման նոր հեռանկարների մասին:

 

Տպել էջը