Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

11 հուլիսի, 2018

Հուլիսի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ հարցում ԻԻՀ դրսևորած հավասարակշռված քաղաքականությանը:

Կողմերը վերահաստատեցին տարածաշրջանային ներկա բարդ պայմաններում երկու երկրների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը: Քննարկվեցին համատեղ տնտեսական ծրագրերի և դրանց իրականացման առնչվող մի շարք հարցեր:

Դեսպան Թումանյանը և ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն անդրադարձան նաև փոխայցելությունների կազմակերպման խնդիրներին:

 

Տպել էջը