Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Կանադայի դեսպան Ջոն Քյորին

10 հուլիսի, 2018

Հուլիսի 10-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորին (նստավայրը՝ Մոսկվա)՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանում նրա գործունեության համար՝ նախարարի տեղակալ Հովակիմյանը նշեց, որ Ջոն Քյորի աշխատանքն իր ծավալով և արդյունավետությամբ շատ մեծ էր ոչ ռեզիդենտ դեսպանի համար: Իր հերթին դեսպան Քյորը շնորհակալություն հայտնեց ԱԳՆ աշխատակազմին դեսպանության հետ ակտիվորեն համագործակցելու համար:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-կանադական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում Կանադայի մասնակցությունը Երևանում աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին:

Տպել էջը