ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ
02 հուլիսի, 2018Հուլիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հետ:
Դեսպան Թումանյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է երկկողմ արդյունավետ համագործակցության ապահովումը: Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկայում նախատեսվող այցելությունների և բարձր մակարդակով հանդիպումների, ինչպես նաև դրանց ընթացքում քննարկվելիք երկկողմ օրակարգային բազմաթիվ հարցերի շուրջ:
Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտի առանձին ծրագրերը: Այս առումով նախարար Արդաքանիանը նշեց, որ իրանական կողմը պատրաստ է աջակցել երկկողմ և բազմակողմ կարևորագույն ծրագրերի իրականացմանը:
Կողմերն արժևորեցին երկու երկրների միջև հաստատված ոլորտային սերտ փոխգործակցությունը: