Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

28 հունիսի, 2018

Հունիսի 28-ին Արցախի արտաքին գործերի նախարարությունում կայացան Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ, որոնք արցախյան կողմից վարում էին ԱԳ նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը և Արմինե Ալեքսանյանը, հայաստանյան կողմից՝ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց արտաքին գործերի նախարարությունների միջև մի շարք ուղղություններով առկա համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։ Կարևորվեց միջազգային հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ դիրքորոշումների համաձայնեցման նպատակով փոխգործակցությանը։

Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունեց նաև Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերի շուրջ։

Տպել էջը