ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն երկրների խմբի լիագումար նիստին

15 հունիսի, 2018

Հունիսի 15-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն երկրների խմբի լիագումար նիստին՝ որպես հատուկ հյուր:

Դեսպան Տեր Ստեփանյանը ներկաներին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, ինչպես նաև հանգամանալից անդրադարձավ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին, ներկայացրեց ընդունվելիք փաստաթղթերի, հիմնական թեմայի վերաբերյալ տեղեկատվություն:

ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստանն ամբողջությամբ ներգրավված է գագաթաժողովի նախապատրաստական աշխատաննքերում՝ ողջ ֆրանկոֆոն ընտանիքի համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հաջողությունը, ինչպես նաև այդ իրադարձության միջազգային հնչեղությունն ապահովելու նպատակով:

Լիագումար նիստին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված շուրջ 50 ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներ:

Տպել էջը