«ԵԱՏՄ գործարար օր 2018» միջազգային համաժողով Չեխիայի Օստրավա քաղաքում
07 հունիսի, 2018Հունիսի 6-7-ին Չեխիայի արդյունաբերական կենտրոն համարվող Օստրավայում տեղի ունեցավ «ԵԱՏՄ գործարար օր 2018» երրորդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի ղեկավարության և Օստրավայում ՌԴ պատվավոր հյուպատոս Ալեշ Զեդնիկի կողմից։
Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրեց Միությանը միանալու պահից Հայաստանի ձեռքբերումները, Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառության դինամիկան, որն, ըստ Չեխիայի վիճակագրական գործակալության տվյալների, 2018թ. առաջին եռամսյակի արդյունքում աճել է գրեթե 3,64 անգամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Համաժողովի «խելացի տեխնոլոգիաները» (smart technologies) թեմայի շրջանակներում դեսպան Սեյրանյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի www.e-gov.am էլեկտրոնային կառավարման և Mulberry 2.0 փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգերը։
Տիգրան Սեյրանյանը ներկաներին ներկայացրեc նաև Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։