Համերգ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին

27 մայիսի, 2018

Մայիսի 27-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) կազմակերպմամբ և Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Գերմանիո Առաջնորդարանի աջակցությամբ տեղի ունեցավ միջոցառում-համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին:

Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքը հղեցին ԳԿԽ փոխնախագահ Սերժ Տեր-Հակոբյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Բացման արարողությանը ծավալուն ելույթ ունեցավ Հայ դատի Գերմանիայի հանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնավուրյանը:

Կոմիտասի, Վիվալդիի, Մոցարտի և Բախի ստեղծագործություններով հանդես եկան ֆլեյտահար Ներսես Օհանյանը, ջութակահար Նազելի Արսենյանը և տենոր Արտակ Կիրակոսյանը:

Միջոցառումն ավարտվեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանի խոսքով և բարեխոսական աղոթքով:

Տպել էջը