Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն Կանադայի խորհրդարանում

23 մայիսի, 2018

 

Մայիսի 23-ին Կանադայի խորհրդարանում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էին Կանադայի Հայ ազգային կոմիտեն (Հայ դատի հանձնախումբ) և Կանադա-Հայաստան միջխորհրդարանական խմբի կանադական կողմի ներկայացուցիչները:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, ով իր խոսքում ընդգծեց այն կարևոր դերակատարությունը, որը Հայաստանի առաջին Հանրապետությունն ունեցել է հայոց պետականության և Արցախի Հանրապետության կայացման գործընթացներում:

Ելույթներով հանդես եկան նաև Կանադա-Հայաստան միջխորհրդարանական խմբի նախագահ Բրայան Մեյը, փոխնախագահ Հարոլդ Ալբրեխտը և Կանադայի Հայ ազգային կոմիտեի ղեկավար Շահեն Միրաքյանը:

Տպել էջը