Դեսպան Սմբատյանի և ԳԴՀ կառավարության Արևելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Դիրկ Վիզեի հանդիպումը
16 մայիսի, 2018Մայիսի 16-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ կառավարության Արևելյան գործընկերության երկրների Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Դիրկ Վիզեի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը, հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին` քաղաքական, մշակութային, գիտակրթական ոլորտներին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Զրուցակիցները կարևորեցին Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը, ինչին հետամուտ կերպով իր աջակցությունը կշարունակի ցուցաբերել Գերմանիայի կառավարությունը:
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: