Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Արդարադատության նախարար Սալիմ Ժրեյսատիի հետ

18 ապրիլի, 2018

Ապրիլի 18-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Արդարադատության նախարար Սալիմ Ժրեյսատիի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին Հայաստանի և Լիբանանի միջև արդարադատության և իրավական ոլորտում համագործակցության հեռանկարներին և առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության հաստատման և զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ կատարվեց առաջիկայում հնարավոր փոխայցելությունների իրականացմանը՝ համաձայնեցման փուլում գտնվող փաստաթղթերի ստորագրման նպատակով:

Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանում դատական և իրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումները, դատական իշխանության անկախության ամրապնդմանն ուղղված քայլերը:
 

Տպել էջը