Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
02 մարտի, 2018Մարտի 2-ին Բուխարեստում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներ, որոնք Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ և Ռումինահայոց թեմի հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՀՀ դեսպանությունը:
Առավոտյան Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց ծես՝ ի հիշատակ Ռումինիայում Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոս (1918-1924թթ.), Ռումինիայի Հայոց Միության հիմնադիր նախագահ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Խնդիրյանի (1870-1959թթ.): Այնուհետ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման արարողություն:
Արարողությունից հետո ՀՀ դեսպանատանը կայացավ Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված ընդունելություն: Օրվա խորհրդին նվիրված ողջույնի խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
Ընդունելությանը մասնակցեցին Ռումինիայի ԱԳՆ և պետական այլ գերատեսչությունների ու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը կատարեց ՀՀ դեսպանության շենքի օծման կարգ: Միջացառումը լուսաբանվեց ռումինական TVR հանրային հեռուստաընկերության կողմից: