Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ընդունելություն Ղազախստանում ՀՀ դեսպանությունում

27 փետրվարի, 2018

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, որին մասնակցում էին հայ համայնքի գործարար, մշակութային, կրթական ոլորտների տասնյակ ներկայացուցիչներ, դեսպանության ղազախստանցի բարեկամներ:

Ընդունելության ընթացքում դեսպան Արա Սահակյանը, ելույթ ունենալով ներկաների առջև, արժևորեց շարժման պատմական նշանակությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի վերարծարծման, արցախահայության իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար շարունակական պայքարում:

Արա Սահակյանն ընդգծեց, որ շնորհիվ շարժման ոչ միայն ազատագրվեց Արցախը, այլ նաև երկարատև ընդհատումից հետո ամուր երաշխիքներ ապահովվեցին նրա անվտանգ զարգացման համար:

Ընդունելության ավարտին ցուցադրվեցին Արցախյան ազատամարտի կարևոր փուլերը լուսաբանող տեսանյութեր:

Տպել էջը