Դեսպան Մկրտչյանի հանդիպումներն Էստոնիայում
27 փետրվարի, 2018Էստոնիայի անկախության վերականգման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Էստոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մի շարք հանդիպումներ ունեցավ Տալլինում:
Դեսպանը հանդիպեց Էստոնիայի նախագահի աշխատակազմի և ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնատարների, ինչպես նաև առանձնազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերի հետ:
Դեսպան Մկրտչյանը, զրուցակիցներին շնորհավորելով Էստոնիայի անկախության վերականգման հարյուրամյակի առթիվ, հանգամանալից ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Էստոնացի գործընկերները հավաստիացրեցին, որ Էստոնիան բարձր մակարդակով կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։
Անդրադառնալով ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվելիք տնտեսական ֆորումին՝ դեսպան Մկրտչյանը կարևորեց էստոնական պատվիրակության կազմում Էստոնիայի բիզնես շրջանակների՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների առկայությունը:
Զրուցակիցները համաձայնեցին, որ նման հնարավորությունը նոր հեռանկարներ կարող է բացել հայ-էստոնական տնտեսական հարաբերությունների համար: