Դեսպան Մինասյանի հանդիպումը սենատոր Կոռլացեանի հետ
26 փետրվարի, 2018Փետրվարի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ, ԵԽԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության ղեկավար, Ռումինիայի արտաքին գործերի և արդարադատության նախկին նախարար Տիտուս Կոռլացեանի հետ:
Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցում էր Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը:
Դեսպան Մինասյանը և սենատոր Կոռլացեանն անդրադարձան երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռումինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության խնդիրներին, Ռումինիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA/ՀԸԳՀ) վավերացման հարցին: