Դեսպան Չարչօղլյանի և Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հանդիպմումը

26 փետրվարի, 2018

Փետրվարի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հյուրընկալեց Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիին:

Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը` ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը՝ որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլենի Ստամատակին, իր հերթին, անդրադարձավ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը և ընդգծեց դրա շարունակական ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացման և համատեղ նախագծերի իրականացման հեռանկարին:

Հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի փոխանակում ինչպես երկու երկրների առջև ծառացած, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ:
 

Տպել էջը