Հայ-իտալական քաղաքական խորհրդակցություններ

23 փետրվարի, 2018

Փետրվարի 23-ին Հռոմում Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ:

Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը, իտալական կողմից՝ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելլոնին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հայ-իտալական քաղաքական, տնտեսական ու հումանիտար հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ կատարվեց նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին:

Տպել էջը