‘Armenia. Ossip Mandelstam. Dessins’ գրքի շնորհանդես Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում

13 փետրվարի, 2018

Փետրվարի 13-ին Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ իտալացի արվեստագետ Ջուզեպպե Կակավալեի ‘Armenia. Ossip Mandelstam. Dessins’ գրքի շնորհանդեսը:

Բանախոսների թվում էին հեղինակ Ջուզեպպե Կակավալեն, իտալացի հայտնի գրող Էրրի Դե Լուկան, արվեստաբան Մարչելլա Կոսուն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Ջուզեպպե Կակավալեն և Էրրի Դե Լուկան ներկայացրեցին Օսիպ Մանդելշտամի նկարագրած Հայաստանը՝ որպես եվրոպական և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկ:

Ընթերցվեցին Մանդելշտամի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծություններ՝ բնագրով, ինչպես նաև հայերենով և իտալերենով:
 

Տպել էջը