Դեսպան Մովսիսյանի և Մոլդովայի նախագահի հանդիպումը

31 հունվարի, 2018

Հունվարի 31-ին տեղի ունեցավ Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանի հանդիպումը Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում հայ-մոլդովական համագործակցության զարգացմանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Դեսպան Մովսիսյանը Մոլդովայի նախագահին ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները՝ հույս հայտնելով, որ Մոլդովան գագաթաժողովին ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով:

 

Տպել էջը