Դեսպան Մկրտչյանի այցը Լիբանանի Լեռնային Լիբանան նահանգ, Սայդա (Սիդոն) և (Սուր) Տիր քաղաքներ
26 հունվարի, 2018Հունվարի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ապակենտրոնացված համագործակցության ոլորտի հարցերի քննարկման նպատակով այցելեց Լիբանանի Լեռնալիբանան նահանգ և հանդիպեց նահանգապետ Մոհամմադ Մակկավիի հետ: Հունվարի 30-ին այցելություններ կատարվեցին Սայդա (Սիդոն) և Սուր (Տիր) քաղաքներ և հանդիպումներ կայացան քաղաքապետեր Մոհամադ Սեուդի և Հասսան Դբուկի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքների և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։
Դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը, նրա զարգացման և ամրապնդման հեռանկարները:
Լիբանանցի պաշտոնատարներն իրենց հերթին անդրադարձան Լեռնալիբանանի, Սայդա և Սուր քաղաքների տնտեսական և ժողովրդագրական առանձնահատկություններին, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման սկզբունքներին: Հայաստանի դեսպանին ներկայացվեցին հայկական ժառանգությանն առնչվող խնդիրները:
Հանդիպումների արդյունքում նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փոխադարձ այցերի, Հայաստանի գործընկերների հետ հնարավոր համագործակցության հաստատման եղանակների շուրջ: