Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի Լիբանան-Հայաստան բարեկամության խմբի հետ
25 հունվարի, 2018Հունվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի Լիբանան-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր սահմանադրության հիման վրա խորհրդարանական կառավարման համակարգին անցման քայլերը:
Ընդգծվեց երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության աշխուժացման և այդ նպատակով նոր եղանակների ու ձևաչափերի որոնման անհրաժեշտությունը:
Հատուկ անդրադարձ կատարվեց խորհրդարանական դիվանագիտությանը՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
Լիբանանի խորհրդարանի անդամները ներկայացրին առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, դրանց հաջող անցկացման նախապայմանները: