Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի էներգետիկայի նախարարի հետ

15 հունվարի, 2018

Հունվարի 15-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ դեսպան Թումանյանն անդրադարձավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին և կազմակերպական հարցերին:

Քննարկվեց երկու երկրների միջև մի շարք խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, որոնց թվում էին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի, Մեղրիի ՀԷԿ-ի, Հայաստանի տարածքում հողմակայանների կառուցման և այլ հարցեր:

Տպել էջը