Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահի հետ

17 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 17-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տարեկ Ռադուանի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Մելքոնյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման առաջնահերթությունները: Քննարկվեցին երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։

Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր հերթին խոսեց ներկա փուլում Եգիպտոսի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին։

Երկուստեք բարձր գնահատելով դարավոր ավանդույթներ ունեցող հայ-եգիպտական բարեկամությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական և տնտեսական համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Տպել էջը