Դեսպան Բաղդասարյանը նախագահեց Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը
13 դեկտեմբերի, 2017Դեկտեմբերի 13-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նախագահեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. նոյեմբերի 10-ին անցկացված Խմբի Մշակութային հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հանգամանալից քննարկվեց 2018թ. Իտալիայում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի օրերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Հռոմում Ֆրանկոֆոնիայի խմբի համար հանձնարարականների համատեքստում դիտարկվեց Տնտեսական հանձնաժողովի ստեղծման հարցը: