«Հայ արվեստագետները Բրազիլիայում» խորագիրը կրող ցուցահանդես Բրազիլիայի դաշնային ինստիտուտում

06 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 6-ին Բրազիլիայի դաշնային ինստիտուտում (ԲԴԻ) տեղի ունեցավ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և ԲԴԻ ռեկտոր Ուիլսոն Կոնչիանիի պատվո հովանու ներքո կազմակերպված «Հայ արվեստագետները Բրազիլիայում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, բրազիլացի արվեստագետներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպանը և ինստիտուտի ռեկտորը, որոնք մեծապես կարևորեցին այս նախաձեռնության նշանակությունը` ընդգծելով, որ հայ ժողովուրդն իր ուրույն ներդրումն ունի մարդկության մշակութային ժառանգությունում:

Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի հայ արվեստագետներ Արմեն Խոջոյանի (Երևան), Արմենակ Կարապետյանի (Պրահա), Շավարշ Խաչատրյանի (Բեռլին) աշխատանքները:

 

Տպել էջը