Դեսպան Մելքոնյանի հանդիպումն Ալեքսանդրիայի նահանգապետի հետ

26 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 26-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը հանդիպեցին Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամեդ Սուլթանին։

Հանդիպման սկզբում դեսպանը և թեմի առաջնորդը խոր ցավակցություն ու զորակցություն հայտնեցին նահանգապետին ս․թ․ նոյեմբերի 25-ին Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկեցին Ալեքսանդրիա նահանգի հետ տնտեսական և մշակութային համագործակցության խորացման հեռանկարները։

Նահանգապետ Մոհամեդ Սուլթանը բարձր գնահատեց Ալեքսանդրիայի հայ համայքնի ներդրումը քաղաքի հանրային, հասարակական և մշակութային կյանքում։
 

Տպել էջը