Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ
13 նոյեմբերի, 2017Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հանդիպումը:
Դեսպան Թումանյանը նախ իր ցավակցությունը հայտնեց նախորդ օրն Իրանի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկեցին հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-իրանական համագործակցության խնդիրները:
Հաշվի առնելով համատեղ իրականացվող ծրագրերը՝ կողմերը նշեցին, որ երկու երկրներն էլ ունեն մեծ ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ:
ՀՀ դեսպանն առաջարկեց քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական և իրանական ընկերությունների մասնակցությամբ 2018թ. Թեհրանում գործարար համաժողով անցկացնելու հարցը:
Նախարար Ջահրոմիի կողմից վերը նշված առաջարկությունը հավանության արժանացավ և վերջինս պատրաստակամություն հայտնեց աջակցել դրա կազմակերպմանը: