Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Էներգետիկայի և ջրի նախարարի հետ

20 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Էներգիայի և ջրի նախարար Սեզար Աբի Խալիլի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների էներգետիկ քաղաքականության առանձնահատկությունների շուրջ: Հատուկ անդրադարձ կատարվեց էներգիայի աղբյուրների բազմազանեցման և այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման խնդիրներին:

Համաձայնություն ձեռք բերվեց առավել հանգամանալից ծանոթանալ կողմերի համապատասխան ոլորտի զարգացումներին և ձեռք բերված փորձառությանը: 

Երկուստեք կարևորվեց հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել խորացումը, բոլոր ոլորտներում դրանց զարգացման հետագա խթանումը
 

Տպել էջը