Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատների ֆեդերացիայի նախագահի հետ
11 հոկտեմբերի, 2017Հոկտեմբերի 11-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատների ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Շուքեյրի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունները:
Մոհամեդ Շուքեյրին ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրը, գործարարությանն առնչվող օրենսդրական կանոնակարգումները, հարկային և մաքսային համակարգն ու արտոնությունները: Հատուկ անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ տնտեսական ընդհանուր տարածքին, Իրանի հետ հիմնվելիք ազատ առևտրի գոտուն:
Երկու երկրների գործարարների անմիջական կապերի խրախուսման նպատակով կողմերը նպատակահարմար համարեցին բիզնես ֆորումների կազմակերպումն ու պատվիրակությունների փոխայցելությունները: