ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՍԵՄՄ (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին

29 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան և Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների՝ երկու տասնյակից ավել ներկայացուցիչների:


Ողջունելով մասնակցիներին՝ նախարաի տեղակալն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրների շուրջ ՀՀ մոտեցումները:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերի:

Տպել էջը