Դեսպան Մկրտչյանի և Լիբանանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Հանի Շմայտելի հանդիպումը

27 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Հանի Շմայտելիի հետ:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից ներդրումները խրախուսող քաղաքականության մանրամասները:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրների մասին՝ Սամվել Մկրտչյանն անդրադարձ կատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, ներկայացրեց Ադրբեջանի ապակառուցողական, խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու ջանքերին հակադրվելու ռազմատենչ դիրքորոշումը:

Լիբանանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Հանի Շմայտելին ներկայացրեց Լիբանանի ներքաղաքական գործընթացները, անվտանգության միջավայրը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական անխատանքները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել հանրայնացումը և բոլոր ոլորտներում դրանց զարգացման հետագա խթանումը: Կողմերը համակարծիք էին, որ առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի այցերի իրականացումը մեծ խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների և հատկապես տնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

Տպել էջը