ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Արաբական Միացյալ Էմիրություններում
15 սեպտեմբերի, 2017Սեպտեմբերի 15-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության ակտիվ մասնակցությամբ Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցուն կից «Սուրեն Կոժակյան» սրահում տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:
Համերգին ներկա էին ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր:
ԱՄԷ և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ծայրագույն Վարդապետ Սարգիսյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, իր մաղթանքները փոխանցեց ներկաներին:
Համերգից հետո ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով, շնորհավորելով ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ՝ անդրադարձավ անցած տարիների ձեռքբերումներին և խոսեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին: