Դեսպան Մելքոնյանի և Եգիպտոսի Միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրի հանդիպումը
10 սեպտեմբերի, 2017Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման հեռանկարները, որի համատեքստում առանձնահատուկ կարևորություն տրվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը։
Դեսպան Մելքոնյանը նախարար Նասրի ուշադրությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման ուղղությունները, ներդրումային և արտահանման հնարավորությունները։