Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի հանդիպումը Դանիայի ԱԳ նախարարի հետ

01 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 1-ին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպում ունեցավ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենի հետ:

Շնորհավորելով ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Սամուելսենը վերջինիս հաջողություն մաղթեց երկու երկրների միջև հարաբերություններն առավել սերտացնելուն ուղղված նրա կարևոր առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների խորացման ուղիների շուրջ, ինչպիսիք են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, գործարար շրջանակների միջև կապերի խրախուսումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, մշակութային փոխանակումների զարգացումը և այլն։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցությանը:

Հանդիպման ընքացքում դեսպան Արզումանյանը Դանիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:

Տպել էջը