Դեսպան Սմբատյանի այցը Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք

04 օգոստոսի, 2017

Օգոստոսի 4-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ Վիթենբերգի քաղաքապետ Թորստեն Ցուգեհյորի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, մասնավորապես` քաղաքների, դպրոցների միջև փոխգործակցությանն ու միջմշակութային կապերի խորացմանն ուղղված ծրագրեր:

Դեսպան Սմբատյանը նաև գրառում կատարեց Վիթենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»:

Տեղեկանք. Վիթենբերգ քաղաքը հայտնի աստվածաբան Մարտին Լյութերի ծննդավայրն է, և այս տարի այնտեղ անցկացվում է Մարթին Լյութերի 500-ամյակին նվիրված պետական միջոցառումների շարք:

Տպել էջը