Դեսպան Մկրտչյանի և Լիբանանի սոցիալական հարցերի նախարարի հանդիպումը

27 հուլիսի, 2017

Հուլիսի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Պիեռ Բուասսիի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Բուասսին ներկայացրեց Լիբանանի սոցիալական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:

Դեսպան Մկրտչյանն իր հերթին զրուցակցին տեղեկացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների մասին, անդրադարձ կատարվեց Լիբանանի և Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումներին ու ընտրական գործընթացներին:

Կողմերը նպատակահարմար համարեցին փոխադարձաբար ուսումնասիրել երկու երկրների սոցիալական ոլորտներում արձանագրված հաջողություններն ու դրանց հիման վրա մշակել և իրագործել համատեղ ծրագրեր:

Տպել էջը