Դեսպան Սմբատյանը մասնակցեց միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը

14 հուլիսի, 2017

Հուլիսի 14-ին Բեռլինի Պերգամոն թանգարանում տեղի ունեցավ Բեռլինի պետական գրադարանի և Պրուսական մշակութային արժեքների հիմնադրամի համատեղ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի տարբեր լեզուներով Աստվածաշնչի հնագույն թարգմանություններ: Այդ նմուշների շարքում առաջին անգամ ներկայացված է նաև Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը:

Ցուցահանդեսին նվիրված տեղեկատվական ուղեցույցի մեջ նշված է, որ Հայաստանը 301թ. դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, իսկ 405թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն գրերի ստեղծմամբ հնարավորություն ընձեռնվեց Աստվածաշունչը թարգմանել հայերեն:

Տպել էջը