Դեսպան Մելքոնյանի և Եգիպտոսի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանդիպումը

10 հուլիսի, 2017

Հուլիսի 10-ին Եգիպտոսի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Յասեր Էլ-Կադին ընդունեց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև ՏՏ ոլորտում համագործակցության հեռանկարները, ամփոփվեցին այս տարվա մայիսին Կահիրեում կայացած տեղեկատվական տեղխնոլոգիաների ոլորտում հայ-եգիպտական ֆորումի արդյունքները։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին, որ ֆորումը նպաստել է փոխշահավետ համագործակցության համար առավել խոստումնալից ենթաոլորտների բացահայտմանը՝ ի հայտ բերելով փորձի փոխանակման և ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք հնարավորություններ։

Երկուստեք կարևորվելով գործարարների ու փորձագետների միջև տարբեր մակարդակի փոխայցելությունները և շփումները, միմյանց մասնագիտական համաժողովներին և ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցությունը՝ կողմերը դիտարկեցին գործնական կապերի ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։

Տպել էջը