Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահի հետ
02 հուլիսի, 2017Հուլիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջի և տնտեսական ոլորտի մի շարք խոշոր ընկերությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն աջակցող օպերատիվ խմբերի աշխատանքները կազմակերպելու խնդիրները: