Խորհրդակցություններ ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև
27 հունիսի, 2017Հունիսի 27-ին ՉԺՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև, որը վարում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանն ու ՉԺՀ ԱԳՆ հյուպատոսական հարաբերությունների վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Լու Սյուն։
Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը հատկապես հյուպատոսական ոլորտում և պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել դրանց հետագա խորացման համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև հյուպատոսական ոլորտին առնչվող պայմանագրերի ստորագրման հնարավորությանը, քննարկվեցին մուտքի արտոնագրերի և կացության փաստաթղթերի ձեռքբերման գործընթացների հետագա դյուրցման, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների խթանմանն առնչվող հարցեր։