Դեսպան Թումանյանի և ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի տնօրենի հանդիպումը

21 հունիսի, 2017

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի տնօրեն Աշրաֆ Բորուջերդիի հանդիպումը:

Դեսպան Թումանյանը, ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարանի, Մատենադարանի ու մի շարք այլ հաստատությունների գործունեությունը, իր զրուցակցի հետ քննարկեց հայակական և իրանական համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

Առաջարկվեց գործնական համագործակցություն սկսել Հայաստանի ազգային գրադարանի, Մատենադարանի (նաև այլ հաստատությունների) և ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի միջև:

Աշրաֆ Բորուջերդին, հավանության արժանացնելով դեսպան Թումանյանի առաջարկությունները, խոստացավ հետամուտ լինել դրանց իրականացմանը:

Տպել էջը